Լրահոս

31.10.2011 12:16


ՀԴԿ ղեկավար. «Իշխանություններին չհաջողվեց դուրս գալ ճգնաժամային իրավիճակից»

ՀԴԿ ղեկավար. «Իշխանություններին չհաջողվեց դուրս գալ ճգնաժամային իրավիճակից»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը ներքաղաքական իրավիճակը բնութագրել է կայուն, որը հանգիստ հունով ընթանում է դեպի հերթական ընտրություններ, ինչպես վերջին հանրահավաքում նշել էր ՀԱԿ առաջնորդը։

–Մենք նույնպես պատրաստվում ենք հերթական ընտրությունների,–նշել է բանախոսը։

Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ. Սարգսյանը, ասել է, թե իշխանություններին չհաջողվեց հստակ ծրագիր ձևավորվել երկիրն այս վիճակից դուրս բերելու համար, չձևավորվեց հավաքական քաղաքական թիմ։

–Սա համակարգային ճգնաժամ է,–ասել է նա, ապա ընդգծել,–այսօր ՀՀ նախագահին կից պետք է ստեղծվի նոր մարմին՝ ռազմավարական պլանավորման հակաճգնաժամային խորհուրդ, որը պետք է ծրագիր մշակի երկիրը համատեղ ջանքերով այս իրավիճակից դուրս բերելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը