Լրահոս

31.10.2011 11:51


ԱՄՆ–ը Բեռլուսկոնիին ընդգրկել է թրաֆիքինգով զբաղվող մարդկանց ցանկում

Ինչպես հայտնում է «The Telegraph» թերթը, ԱՄՆ պետքարտուղարությունը Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին ընդգրկել է թրաֆիքինգով զբաղվող մարդկանց ցանկում:

–2011թ. փետրվարին Միլանի դատարանը Բեռլուսկոնիի կողմից մարոկացի անչափահասին սեռական շահագործման ենթարկելու վերաբերյալ դատաքննություն սկսեց, որը շարունակվում է մինչև օրս: Մամուլի հրապարակումները վկայում են երրորդ կողմի մասնակցությունը, ինչը խոսում է այն մասին, որ աղջիկը թրաֆիքինգի զոհ է դարձել,–ասվում է պետքարտուղարության զեկույցում:

Բեռլուսկոնիին մեղադրում են 17–ամյա մարոկացի պարուհու վճարովի սեքս ծառայություններից օգտվելու համար: Նա մեղադրվում է երկու հոդվածով՝ պաշտոնական դիրքի չարաշահում և սեքս անչափահասի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը