Անչափահասների գործերով դատավարությունների դիտարկման վերաբերյալ զեկույց
Անչափահաս ամբաստանյալների գործերով դատավարությունների մշտադիտարկման զեկույցի արդյունքները կներկայացվեն և կքննարկվեն վաղը` նոյեմբերի 1-ին:
Զեկույցը պատրաստվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի փորձագիտական թիմի կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Այն ուսումնասիրում է Հայաստանի օրենսդրությունն ու պրակտիկան` արդար դատաքննության և անչափահասների արդարադատության չափորոշիչների լույսի ներքո` երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում բացերը բացահայտելու և առաջարկություններ տրամադրելու համար:
Միջոցառմանը կմասնակցեն դատական իշխանության, ոստիկանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փաստաբաններ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների գծով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արման Դանիելյանը, Հայաստանի վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը միջոցառման ժամանակ հանդես կգան բացման ելույթներով: