Քաղաքական

19.11.2023 07:35

Հանցակազմի բացակայության պատճառով Ասպրամ Կրպեյանի նկատմամբ քրեական հետապնդում չեն հարուցի

Հանցակազմի բացակայության պատճառով Ասպրամ Կրպեյանի նկատմամբ քրեական հետապնդում չեն հարուցի

«Սույն թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈւԹՅՈւՆՆԵՐԻ քննության բաժնից տեղեկացա, որ որպես վկա պիտի հարցաքննվեմ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում»: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը

«Ավելի ուշ տեղեկացա, որ ֆեյսբուք սոցիալական հարթակում մի հրապարակման վերաբերյալ է հարցաքննությունը: Ինձ ներկայացրին քննվող գրառման խտանկարը ( screenshot|ը՝ մեկնաբանությունների բաժնում):

Հաշվի առնելով, որ այս ամբողջ գործընթացը պատվիրակված էր եւ իրականացվում էր ՀՀ-ում իշխանությունն օկուպացրած կոլաբորացիոնիստների հանցախմբի պատվեր-հրահանգով, եւ մասն է իրենց ապօրինի, հակաժողովրդավարական արշավի, գաղափարական ու քաղաքական հակառակորդների, մեր սիրելի հայրենակիցների դեմ, իրացրի իմ իրավունքը ցուցմունք չտալու եւ այս զավեշտալի ապօրինությանը չմասնակցելու:

Այսօր արդեն տեղեկացա, որ ՀԱՆՑԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈւԹՅԱՆ պատճառով քննիչի քրեական հետապնդում չհարուցելու ( ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդված 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով) մասին միջնորդությունը բավարարվել է:

Հ. Գ. պատրաստվում եմ հորդոր-գրություն ուղղարկել ՆԳՆ, ՀԱՅԵՐԵՆԻ արագացված եւ խտացված դասընթաց անցկացնելու համար: Հարկատուների հարկերն ուղղեք իրական հանցագործներին ու հանցագործությունները բացահայտելուն, պարոնայք՝ մոնիտորինգ իրականացնող ոստիկաններ»,-գրել է պատգամավորը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։