Սեպտեմբեր 18-20–ին Երևանում կայացած Սփյուռքի համահայկական համաժողովի մասնակից դոկտ. Արամայիս Միրզախանյանն անդրադարձել է այդ համաժողովում Արամ կաթողիկոսի քննադատական ելույթին։ Հիշեցնենք, որ Արամ կաթողիկոսն այդ ժամանակ աչքի ընկավ Հայաստանի իշխանությունների հասցեին արած քննադատությամբ:
«Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի միապաղաղ կրկնվող ու «ամեն ինչ լավ է» տոնով կատարված ճառից հետո, ինչ խոսք, Արամ Ա–ի խոսքը ծանր կշռեց: Ծափահարեցինք, ու շատերի հետ մտածեցի՝ կաթողիկոսներն էլ կարող են հեղափոխական լինել և աշխարհիկ իշխանություններից կարգ ու կանոն պահանջել: Կարծեք թե հնարավոր է, սակայն ինչո՞ւ՝ այսքան ուշացած: Չեմ ցանկանում կրկնողություն կատարել, ուստի լիովին համաձայն լինելով Թեհրանիհայոցթեմիպատգամավորականժողովիանդամ, դոկտոր Ռուբիկ Սարդարյանի հետ՝ պատասխանում եմ՝ այո՛, Արամ կաթողիկոսը փոխել է իր ռազմավարությունը»,–կարծիք է հայտնել Արամայիս Միրզախանյանը։
Իսկ ՌուբիկՍարդարյանը «Նոր խոսք» կայքէջի իր հոդվածում գրել է՝ հայ ժողովուրդը միշտ փափագել է, որ իր եկեղեցական կենտրոններն ու առաջնորդներն արդարության կողմնակից լինեն, սակայն նրանք, հիմնականում իրենց շահերից ելնելով, միշտ հետևել են ու ենթարկվել են իշխանավորներին:
«ՀայաստանումԷջմիածնիհոգևորականներըենթարկվելենՀայաստանիպետությանը, իսկՍփյուռքումԱնթիլիասիհոգևորականները՝ Դաշնակցությունկուսակցությանը: Վերջերս Արամ կաթողիկոսը Հայաստան-Սփյուռք 3-րդ համաժողովում ուրիշ մի ժեստ որդեգրեց ու քննադատեց Հայաստանի իշխանավորներին՝ Հայաստանից հայերի արտագաղթի և ժողովրդի ցածր կենսամակարդակի կապակցությամբ: Ողջունելի պետք է համարել մեր հոգևորականների ու մանավանդ հոգևոր առաջնորդների քննադատական մոտեցումները հայ ժողովրդին առնչվող հարցերում: Նույն համաժողովում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հիմնականում գովասանքի խոսքերով հանդես եկավ: Այստեղհարցէառաջանում, թեԱրամկաթղիկոսինո՞րգործոննէդրդելնմանքննադատականմոտեցման: Արդյոքսիրելիկաթողիկոսըարտագաղթիկամժողովրդիցածրկենսամակարդակիխնդիրընո՞րէհայտնաբերել: Եթեանցյալումէլգոյությունենունեցելայդխնդիրները, ապաինչո՞ւդրանքչէինմտահոգումմերկաթողիկոսին: Կարծումենք՝ ամենինչպարզէ: Դժբախտաբար, մերառաջնորդներըմիշտհետևումենիշխանավորներինևոչթեարդարությանը: Նրանքչենհամարձակվումնույնիսկշինիչքննադատություններովուղղությունցույցտալմերքաղաքականայրերին: Մինչև այն ժամանակ, որ ՀՅԴ-ն գտնվում էր Հայաստանի քաղաքական կոալիցիայի կազմում, Արամ կաթողիկոսը երբեք չէր համարձակվում որևէ քննադական խոսք ասել արտագաղթի կամ ժողովրդի աղքատության մասին: Հիմա, երբ ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս է եկել, և Դաշնակցության ամերիկյան կենտրոնական կոմիտեն ու բյուրոն սկսել են քննադատել Հայաստանի իշխանություններին, սիրելի կաթողիկոսը պարտականություն է զգում դաշնակցականներին իր հավատարմությունը ցույց տալու համար առիթից օգտվել և մի քանի քննադատական խոսքեր հղել Հայաստանի իշխանավորների հասցեին: Ինչ լավ կլիներ, իրոք, որ կաթողիկոսը մտահոգվեր ու գործնական քայլեր ձեռնարկեր արտագաղթը կանխելու կամ էլ Հայաստանի ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Արամկաթողիկոսինշատմարդիկենդիմումիրենցհարցերինարդարլուծումգտնելուհարցումաջակցությունստանալուհամար, սակայննահաճախդրանցընթացքչիտալիսևդրանցմասինչիէլխոսում: Օրինակ, Արցախի պատերազմի հերոս և ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանին Հայաստանի քաղաքացիություն տալու հարցով նրան շատ են դիմել, սակայն որևէ խոսք կամ քայլ այդ ուղղությամբ կաթողիկոսի կողմից չենք նկատում»,–գրել է ՌուբիկՍարդարյանը:
«Արամ կաթողիկոսը փոխե՞լ է իր ռազմավարությունը»
Սեպտեմբեր 18-20–ին Երևանում կայացած Սփյուռքի համահայկական համաժողովի մասնակից դոկտ. Արամայիս Միրզախանյանն անդրադարձել է այդ համաժողովում Արամ կաթողիկոսի քննադատական ելույթին։ Հիշեցնենք, որ Արամ կաթողիկոսն այդ ժամանակ աչքի ընկավ Հայաստանի իշխանությունների հասցեին արած քննադատությամբ:
«Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի միապաղաղ կրկնվող ու «ամեն ինչ լավ է» տոնով կատարված ճառից հետո, ինչ խոսք, Արամ Ա–ի խոսքը ծանր կշռեց: Ծափահարեցինք, ու շատերի հետ մտածեցի՝ կաթողիկոսներն էլ կարող են հեղափոխական լինել և աշխարհիկ իշխանություններից կարգ ու կանոն պահանջել: Կարծեք թե հնարավոր է, սակայն ինչո՞ւ՝ այսքան ուշացած: Չեմ ցանկանում կրկնողություն կատարել, ուստի լիովին համաձայն լինելով Թեհրանի հայոց թեմի պատգամավորական ժողովի անդամ, դոկտոր Ռուբիկ Սարդարյանի հետ՝ պատասխանում եմ՝ այո՛, Արամ կաթողիկոսը փոխել է իր ռազմավարությունը»,–կարծիք է հայտնել Արամայիս Միրզախանյանը։
Իսկ Ռուբիկ Սարդարյանը «Նոր խոսք» կայքէջի իր հոդվածում գրել է՝ հայ ժողովուրդը միշտ փափագել է, որ իր եկեղեցական կենտրոններն ու առաջնորդներն արդարության կողմնակից լինեն, սակայն նրանք, հիմնականում իրենց շահերից ելնելով, միշտ հետևել են ու ենթարկվել են իշխանավորներին:
«Հայաստանում Էջմիածնի հոգևորականները ենթարկվել են Հայաստանի պետությանը, իսկ Սփյուռքում Անթիլիասի հոգևորականները՝ Դաշնակցություն կուսակցությանը: Վերջերս Արամ կաթողիկոսը Հայաստան-Սփյուռք 3-րդ համաժողովում ուրիշ մի ժեստ որդեգրեց ու քննադատեց Հայաստանի իշխանավորներին՝ Հայաստանից հայերի արտագաղթի և ժողովրդի ցածր կենսամակարդակի կապակցությամբ: Ողջունելի պետք է համարել մեր հոգևորականների ու մանավանդ հոգևոր առաջնորդների քննադատական մոտեցումները հայ ժողովրդին առնչվող հարցերում: Նույն համաժողովում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հիմնականում գովասանքի խոսքերով հանդես եկավ: Այստեղ հարց է առաջանում, թե Արամ կաթղիկոսին ո՞ր գործոնն է դրդել նման քննադատական մոտեցման: Արդյոք սիրելի կաթողիկոսը արտագաղթի կամ ժողովրդի ցածր կենսամակարդակի խնդիրը նո՞ր է հայտնաբերել: Եթե անցյալում էլ գոյություն են ունեցել այդ խնդիրները, ապա ինչո՞ւ դրանք չէին մտահոգում մեր կաթողիկոսին: Կարծում ենք՝ ամեն ինչ պարզ է: Դժբախտաբար, մեր առաջնորդները միշտ հետևում են իշխանավորներին և ոչ թե արդարությանը: Նրանք չեն համարձակվում նույնիսկ շինիչ քննադատություններով ուղղություն ցույց տալ մեր քաղաքական այրերին: Մինչև այն ժամանակ, որ ՀՅԴ-ն գտնվում էր Հայաստանի քաղաքական կոալիցիայի կազմում, Արամ կաթողիկոսը երբեք չէր համարձակվում որևէ քննադական խոսք ասել արտագաղթի կամ ժողովրդի աղքատության մասին: Հիմա, երբ ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս է եկել, և Դաշնակցության ամերիկյան կենտրոնական կոմիտեն ու բյուրոն սկսել են քննադատել Հայաստանի իշխանություններին, սիրելի կաթողիկոսը պարտականություն է զգում դաշնակցականներին իր հավատարմությունը ցույց տալու համար առիթից օգտվել և մի քանի քննադատական խոսքեր հղել Հայաստանի իշխանավորների հասցեին: Ինչ լավ կլիներ, իրոք, որ կաթողիկոսը մտահոգվեր ու գործնական քայլեր ձեռնարկեր արտագաղթը կանխելու կամ էլ Հայաստանի ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Արամ կաթողիկոսին շատ մարդիկ են դիմում իրենց հարցերին արդար լուծում գտնելու հարցում աջակցություն ստանալու համար, սակայն նա հաճախ դրանց ընթացք չի տալիս և դրանց մասին չի էլ խոսում: Օրինակ, Արցախի պատերազմի հերոս և ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանին Հայաստանի քաղաքացիություն տալու հարցով նրան շատ են դիմել, սակայն որևէ խոսք կամ քայլ այդ ուղղությամբ կաթողիկոսի կողմից չենք նկատում»,–գրել է Ռուբիկ Սարդարյանը:
7or.am