Լրահոս

31.10.2011 10:24


Առաջարկ կառավարությանը.18 միլլիարդը տրամադրեք աշխատավարձերի բարձրացմանը

Առաջարկ կառավարությանը.18 միլլիարդը տրամադրեք   աշխատավարձերի բարձրացմանը

««Խոսքի իրավունք»  միավորումը հաճախ ստանում է բազմաթիվ դժգոհություններ տարբեր ոլորտի բյուջետային աշխատողներից՝ հատկապես ուսուցիչներից: Նրանք բողոքում են իրենց օրեցօր ցածրացող աշխատավարձերից: Հայաստանի մարզերի որոշ դպրոցներում աշխատավարձերը, ցածրանում են: Մանկավարժներին հայտնում են, թե բյուջեով այդքան է նախատեսված: Նրանք էլ այլ ընտրություն չունենալով   համաձայնում են կրթել երեխաներին անգամ 30.000 դրամով:

Ֆեյսբուքում ստեղծված «Բաց նամակ նախագահին և վարչապետին» խմբի անդամներն առաջարկում են կառավարության կողմից սոցիալական փաթեթի համար հատկացված տասնութ միլլիարդ դրամը տրամադրել բազային աշխատավարձերի բարձրացմանը:

Քաղաքացիները անվստահություն են հայտնում սոցիալական փաթեթին, այն անվանելով «սոցիալական կուտ»: Մարդիկ գտնում են, որ փաթեթը միջազգային կազմակերպությունների «աչքերը կապելու» համար է, այլ ոչ քաղծառայողների: «Խոսքի իրավունք» միավորումը միանում է գումարները բազային աշխատավարձերի բարձրացմանը տրամադրելու կոչին, քանի որ սոցիալական փաթեթը բոլորին չի ընդգրկում, իսկ աշխատավարձերի բարձրացումը յուրաքանչյուր քաղծառայողի համար ապրուստի հարց է: Հայտնենք, որ ֆեյսբուքյան քվեարկության արդյունքում այս առաջարկը ստացել է միայն կողմ ձայներ: Ըստ նախագծի հեղինակների՝դրա կիրառման պարագայում նվազագույն բազային աշխատավարձը ներկայիս 40.000-ի տեղը կդառնա 65.000:

Դիմում ենք ԱԺ սոցիալական հանձնաժողովին լսումներ կազմակերպելու այս հարցի առնչությանբ և հանդես գալու օրենսդրական նախագծով:

Խոսքի իրավունք միավորում»

Այս խորագրի վերջին նյութերը