Հայերը քրդերից պահանջել են Լիբանանի հայաշատ թաղամասերից հեռանալ
Ինչպես տեղեկացնում է «Ալ Մուստակբալ» թերթը, Լիբանանում գործող քրդական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչ Մահմուդ Սիվալան ասել է, թե Լիբանանի ՀՅԴ կառույցը տեղաբնակ քրդերից պահանջել է հեռանալ Բեյրութի մի շարք հայաշատ թաղամասեր ից՝ Բուրջ Համուդից, Դորանից և Նեբաանից։
–Նրանք ասում են, թե քրդերը, մասնակցելով Սիրիայում տեղի ունեցող բողոքի զանգվածային գործողություններին, անհանգիստ իրավիճակ են ստեղծել Բեյրութում։ Բացի այդ, հայերը պնդում են, թե քրդերը թմրամիջոցներ են օգտագործում և անընդհատ խախտում են օրենքը,– հայտնել է Մահմուդ Սիվալան։
Ըստ լիբանանյան մամուլի՝ վերոնշյալ տեղեկությունը մեկնաբանել է Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին։
Նա ասել է, թե քրդերի արտաքսման հետ կապված լուրերը որևէ քաղաքական ենթատեքստ չունեն, ուղղակի դա կապված է Բեյրութի որոշ շրջաններում քրդերի գործողությունների պատճառով առաջացած անվտանգության խնդիրների հետ։