Քաղաքական

17.11.2023 19:45

Հաագայի դատարանը բավարարեց միջանկյալ միջոց կիրառելու ՀՀ-ի հայցն ընդդեմ Ադրբեջանի (տեսանյութ)

Հաագայի դատարանը բավարարեց միջանկյալ միջոց կիրառելու ՀՀ-ի հայցն ընդդեմ Ադրբեջանի (տեսանյութ)

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 17-ին հրապարակել է միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ հայցն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից հեռացած և վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ, անխոչընդոտ և արագ վերադարձը։

Բացի այդ, Միջազգային դատարանի որոշման համաձայն, Ադրբեջանը պարտավոր է ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր դեռևս Լեռնային Ղարաբաղում են 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո և ցանկանում են հեռանալ, կարողանան դա անել անվտանգ առանց խոչընդոտների և արագորեն։

Մյուս կետով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ում մնացած կամ վերադարձած անձանց զերծ պահել ուժի գործադրումից և ահաբեկումից։

Ադրբեջանը պարտավոր է Կոնվենցիայի համաձայն իր ունեցած պարտավորությունների շրջանակում պահպանել և պաշտպանել գրանցման, ինքնության և անձնական գույքի փաստաթղթերը և գրանցման մատյանները, հիմք ընդունել դրանք իր վարչական, օրենսդրական պրակտիկայում։

Որոշման հրապարակումից հետո 8 շաբաթվա ընթացքում Ադրբեջանը պետք է հաշվետվություն ներկայացնի դատարանին այն քայլերի վերաբերյալ, որոնցով կապահովի ժամանակավոր միջոցների կատարումը։

ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը 2023թ. սեպտեմբերի 28-ին դիմում էր ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ժամանակավոր միջոց կիրառելու մասին խնդրանքով։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։