Լրահոս

31.10.2011 09:50


Գյումրիում անօթևան ընտանիքները մնացել են առանց ձմռան վառելիքի

Շիրակում արդեն զգացվում է խստաշունչ ձմռան շունչը, սակայն Գյումրիում վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում մի կերպ պատսպարված հարյուրավոր անօթևան ընտանիքները մնացել են առանց ձմռան վառելիքի: Խնդիրը նրանում է, որ նրանք հավատալով իշխանությունների` ընթացիկ տարում Մուշ-2 և Անի թաղամասերում կառուցվող բնակարանների շահագործման մասին խոստումներին, ամռան ամիսներին, երբ համեմատաբար էժան էր վառելափայտը, չեն նախապատրաստվել ձմռան համար: Եվ հիմա, երբ հայտնի դարձավ, որ բնակարանների բաշխումը Գյումրում հետաձգվում է մինչև հաջորդ տարի, անօթևան ընտանիքները հայտնվել են աներանելի վիճակում, իսկ վառելափայտի գներն էլ Գյումրու շուկայում սրընթաց աճում են: Նման վիճակում են հայտնվել նաև Գյումրու նախկին «Բարեկամություն» կոչվող այգու տնակային ավանի բնակիչներից մեկի` Շաբոյանների ընտանիքը:

Առավել մանրամասը «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում ... http://www.youtube.com/watch?v=rneLaqE5_6A&feature=channel_video_title

Այս խորագրի վերջին նյութերը