Քաղաքական

16.11.2023 16:42

Բաքուն հրաժարվել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից

Բաքուն հրաժարվել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հրաժարվում են Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նախ արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ-Բրայենի հայտարարություններին՝ դրանք անվանելով «կողմնակալ, անարդյունավետ, անհիմն և անընդունելի»:

Ադրբեջանում դժգոհության ալիք է բարձրացրել Օ-Բրայենի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ն չեղարկել է բարձրաստիճան այցերն Ադրբեջան, իսկ այդ երկրի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները չեն կարող նորմալ լինել, քանի դեռ ԱՄՆ-ն առաջընթաց չի տեսել խաղաղության բանակցություններում։

Ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ում նշել են, որ հարաբերությունները չեն կարող միակողմանի լինել, ուստի նույն մոտեցումը կկիրառի Ադրբեջանը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նպատակահարմար չեն համարում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջան բարձր մակարդակի այցերի հնարավորությունը։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ը կորցնի իր միջնորդական դերը։

«Կարևոր է նշել, որ այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը»,-նշված է հայտարարությունում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։