Քաղաքական

15.11.2023 23:15

Կադրեր, որոնք «չի դիտել» ՆԳ նախարար Վահե Ղազարյանը

Կադրեր, որոնք «չի դիտել» ՆԳ նախարար Վահե Ղազարյանը

«Երկար տարիներ աշխատելով ոստիկանությունում՝ այս ամբիոնից ուզում եմ հայտարարել՝ երբևիցե նման գրագետ ձեւով, նման համբերատար չի աշխատել ոստիկանությունը, ինչպես ծառայում է հենց հիմա»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ ոստիկանության բիրտ գործողութունների վերաբերյալ հարցին։

Լևոն Քոչարյանի հարց-դիտարկումը հետևյալն էր․ «Մի քանի տարի է՝ ինչ նման իրավիճակ ունենք ոստիկանության վայրագությունների հետ կապված, երբ մարդկանց ուղղակի ծեծում են տեսախցիկների առջև։ Եվ խոսքը միայն իմ վերջին դեպքի մասին չէ, մենք անցած տարի էլ ունեցանք նման դեպքեր։ Հետո ոստիկաններին բերում են, սուտ ցուցմունք են տալիս, իբր իրենց հարվածել են, հետո մեղադրանքներ են առաջադրվում, գործը տարվում է դատարան, դատարանն էլ, բնականաբար, կալանք է տալիս, մարդկանց փակում են։ Հետո գործը կարճվում է։ Եվ այդ ամենը հետևանք չի ունենում, ձևական բացվում են ծառայողական վարույթներ։ Դուք նաև այդ մարդկանց եք դնում շատ վատ վիճակում, որովհետեւ բոլորն էլ հետագայում քրեական գործերով են անցնելու։ Եթե այս իշխանությունը նրանց պահում է, հետագայում այդպես չի լինելու»։

Վահե Ղազարյանը խոսեց ոստիկանության բարեկրթությունից, համեմատեց նախկինի հետ։ Ու ասաց, որ ոստիկանության շնորհիվ, բողոքի ակցիաների ժամանակ ոչ մեկի քթից արյուն չի եկել։

Որ ՆԳ նախարարը ստում է, փաստերը նկարագրելու կարիք կարծես թե պետք է չլիներ, քանի որ ոստիկանության գործողությունները բոլորիս աչքի առաջ են, դրանք նկարահանվել են ուղիղ եթերով, սփռվել են ոչ միայն Հայաստանում, տասնյակ զեկույցներ են ներկայացվել ոստիկանության բռնությունների վերաբերյալ։

Բայց հաշվի առնելով նախարարի պատասխանը՝ գուցե նրան դեռ չի հաջողվել տեսնել իր պահած ոստիկանության վայրենությունները։ Ուստի դրանց մի չնչին մասը վերահրապարակում ենք։

Նշենք, որ չենք տեղադրել ոստիկանության հայհոյանքների, նաև «արյուն հանելու» կադրերը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։