Քաղաքական

15.11.2023 18:45

«Մայր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ (տեսանյութ)

«Մայր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ (տեսանյութ)

Այսօր Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներով Շենգավիթի վարչական շրջանում էինք: Հանդիպեցինք շրջանի բնակիչների հետ, տեղում ծանոթացանք խնդիրներին:

Մասնավորապես արձանագրվեց կոյուղագծերի խնդիրը: Գարեգին Նժդեհի 24 հասցեի բազմաբնակարան շենքի կոյուղագիծը խցանված էր (տե՛ս կից տեսանյութը):

Ըստ տեղի բնակիչների՝ խնդիրն առկա է արդեն 7 օր։ Մենք, բնականաբար, հետևողական ենք լինելու այս հարցում և բնակիչների հետ հետադարձ կապը պահելով՝ կպարզենք, թե ինչպես են տեղական իշխանությունները կատարել իրենց պարտականությունները: Եվ ընդհանրապես, նմանատիպ խնդիրների դեպքում կոչ ենք անում քաղաքացիներին դիմել «Մայր Հայաստան» խմբակցությանը:

Դաշինքի հետ կարող եք կապ հաստատել 099 551945 հեռախոսահամարով։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։