Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 180 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները ”АК”, “СВД”, “Սև նետ”, “ПК”, “ДШК” ¨ “ՈՒՏՅՈՍ” տիպի զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 800 կրակոց:
Չնայած հակառակորդի դրսևորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել համարժեք գործողություններից և պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին
Հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 180 անգամ