Քաղաքական

15.11.2023 11:49

ԱԺ-ում հավաքել են գրիչներն ու ջրի շշերը. Փաշինյանն է եկել

ԱԺ-ում հավաքել են գրիչներն ու ջրի շշերը. Փաշինյանն է եկել

Խորհրդարանում սկսվել է 2024 թ. բյուջեի ծրագրերի քննարկումը, որին ներկա է նաև Փաշինյանը: Եթե նախկինում Փաշինյանը վախենում էր միայն ջրի շշերից, այս անգամ հրահանգել է հավաքել նաև բոլորի առջև դրված գրիչները: Ինչեր չի պատկերացնի Արցախը դավաճանաբար հանձնած գերագույն գլխավոր հրամանատարը:

Ի դեպ, նման վախեր է ունեցել նաև թուրք սուլթան Աբդուլ Համիդը: Նա գրեթե ամեն երեկո դետեկտիվ գրականություն է կարդացել՝ հասկանալու, թե ինչ սպանության փորձեր կարող են կատարել իր նկատմամբ:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։