Թաիլանդի վարչապետ. «Ջրի մակարդակը քաղաքում զգալիորեն կնվազի նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում»
Այսօր Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավատը հանդես է եկել բավական լավատեսական հայտարարութամբ.
–Մայրաքաղաքի հյուսիսային մասում ջուրն արդեն նահանջում է։ Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա կան հիմքեր եզրակացնելու, որ նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում ջրի մակարդակը քաղաքում զգալիորեն կնվազի, իսկ որոշ շրջաններում վտանգն ընդհանրապես կվերանա։
Միաժամանակ ջրի մակարդակը Բանգկոկում 2,47 մետրի է հասնում։ Սակայն նախատեսվում է, որ այսօր կեսօրից հետո Չաոպրայա գետի ջրի մակարդակը կբարձրանա մինչև 2,65 մետր՝ գերազանցելով բոլոր շլյուզների ու ամբարտակների մակարդակը։ Սա նշանակում է, որ կիրակի առավոտյան ամբողջ Բանգկոկը կարող է ջրի տակ հայտնվել։