Միացյալ Նահանգները Թուրքիային մարդասիրական օգնություն կցուցաբերի
Ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռները մոտակա ժամերին կսկսեն Թուրքիային մարդասիրական օգնություն տրամադրել Վանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի տուժածների համար։ Այս մասին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Նրա խոսքերով՝ ԱՄՆ զինված ուժերի Եվրոպական հրամանատարությանը համապատասխան հրաման է արձակել Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան։
«Միացյալ Նահանգները Թուրքիայի կառավարությունից գրավոր դիմում է ստացել մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար»,–նշել է Քիրբին։
Թուրքիային առաջին հերթին կտրամադրվեն տաք հագուստ, ծածկոցներ, քնապարկեր, անձնական հիգիենայի պարագաներ։
Վերջին տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 23–ին տեղի ունեցած 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է 575 քաղաքացի։