Քաղաքական

11.11.2023 21:42

«Մայր Հայաստանը» վիճարկում է Տիգրան Ավինյանի կողմից Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման հարցը

«Մայր Հայաստանը» վիճարկում է Տիգրան Ավինյանի կողմից Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման հարցը

«Մայր Հայաստան» դաշինքը դատական հայցով վիճարկում է Տիգրան Ավինյանի կողմից Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման հարցը։

Բանն այն է, որ նա ապօրինաբար է ստանձնել քաղաքապետի լիազորությունները, քանզի Երևանի ավագանու կանոնադրության համաձայն՝ քաղաքապետի երդմնակալության արարողությունը Ավագանու հատուկ նիստ է, որը իրավազոր է համարվում, երբ ներկա է Ավագանու ընդհանուրի՝ 65–ի կեսից ավելին, այսինքն՝ առնվազն 33 անդամ։ Հոկտեմբերի 13–ին, երբ Ավինյանը և ՔՊԿ–ական պաշտոնավորները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հարկատուների հաշվին թանկարժեք միջոցառում էին կազմակերպել, քվորում չկար։ Հետևաբար՝ երդման արարողությունը և քաղաքապետի լիազորությունների ստանձնումը հակաօրինական էր։

Մենք պահանջում ենք դատարանից պարտավորեցնել Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողության հատուկ նիստն անցկացնել օրենքով սահմանված կարգով, հակառակ պարագայում՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնողի բոլոր որոշումները կլինեն խոցելի և օրենքից դուրս։

ՔՊԿ–ական իշխանության կողմից ապօրինությունները նորություն չեն, բայց դա չի նշանակում, որ ամեն մի ապօրինության հետևից չպետք է գնալ և չպետք է հակաօրինական քայլերի դեմն առնել։

Դատարանն էլ իր հերթին պարտավոր է առաջնորդվել օրենքով։ Այդպես կլինի՞, թե՞ ոչ, ցույց կտա դատական գործընթացը։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։