Ի՞նչ է հուշում անշարժ գույքի գործարքների նվազումը. Ժամանակին Նիկոլ Փաշինյանը դա կապում էր երկրից հեռանալու հետ, հիմա ձայն չի հանում
Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը «հեղափոխության» ձեռքբերումների թվում մշտապես հիշատակում էր անշարժ գույքի շուկայի ակտիվացումը։ Ասում էր, թե դա ոչ թե նրա հետևանք է, որ մարդիկ վաճառում են իրենց գույքը և հեռանում երկրից, այլ հակառակը՝ վաճառում են, որպեսզի ավելի լավը գնեն։ Դրանով է պայմանավորված, որ գործարքներն աճում են։
«Նախկինում, երբ անշարժ գույքի գործարքների աճի մասին գրառումներ եմ արել, շատ ակտիվ են եղել այն օգտատերերը, որոնք նշում են, թե մարդիկ տները վաճառում են և հեռանում։ Հարգելիներս, Ձեր ասած իրավիճակում անշարժ գույքի գները և գործարքները ոչ թե աճում են, այլ նվազում, որովհետև վաճառողները շատ են լինում, իսկ գնողները՝ քիչ, և մարդիկ նույնիսկ մեծ ցանկություն ունենալով՝ տարիներով չեն կարողանում վաճառել իրենց բնակարանը։
Մոտավորապես նման իրավիճակ գոյություն ուներ մինչև 2018 թվականի հեղափոխությունը:
Հիմա հակառակ պրոցեսն է. գնողները շատ են, վաճառողները՝ քիչ»,-անշարժ գույքի շուկայում արձանագրվող ակտիվության վերաբերյալ այս դիտարկումը Նիկոլ Փաշինյանն արել է 2019թ. կեսերին՝ փորձելով համոզել, որ անշարժ գույքի գործարքների ավելացումը ոչ թե վատ, այլ լավ օրից է գալիս։
Արդեն տևական ժամանակ Հայաստանի անշարժ գույքի շուկայում հակառակ երևույթն է՝ գործարքները ոչ թե ավելանում են, այլ ընդհակառակը՝ նվազում։ Այդպես է արդեն առնվազն երկու տարի։ Սակայն, ի տարբերություն այն շրջանի, երբ անշարժ գույքի շուկայում աճ էր գրանցվում, և դա առիթ էր Նիկոլ Փաշինյանի համար «հեղափոխության» նվաճումների մասին խոսելու համար, սրան Նիկոլ Փաշինյանը երբևէ չի արձագանքել։
Ամեն դեպքում, նրա նախորդ դիտարկումների տրամաբանությամբ առաջնորդվելու պարագայում, ստացվում է, որ անշարժ գույքի գործարքները կրճատվում են, որովհետև վաճառողները շատացել են, իսկ գնողները՝ պակասել։ Վաճառողները շատացել են, որովհետև մարդիկ հակված են վաճառել իրենց անշարժ գույքը, որպեսզի հեռանան երկրից։
Անշուշտ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա բազմաթիվ են այն քաղաքացիներ, ովքեր վաճառում են իրենց գույքը և հեռանում երկրից։ Դրա վկայությունն է նաև այն, որ միգրացիոն հոսքերն ի նպաստ Հայաստանի չեն։
Չնայած իշխանությունների խոստացած «մեծ հայրենադարձությանը», նախորդ տարիների նման, այժմ էլ ավելի շատ գնում են, քան վերադառնում։ Այլ հարց է, որ այդ «մեծ հայրենադարձություն» ասվածի մեջ գուցե դեռ այն ժամանակ տեսնում էին Արցախի հայաթափումն ու հարկադրված Հայաստան տեղափոխվելը։
Ամենաթարմ տվյալներով, այս տարվա առաջին ինն ամիսներին Հայաստանի միգրացիոն հոսքերի բացասական հաշվեկշիռը հասնում է 27 հազարի։
Այդքանով Հայաստանի քաղաքացիների ելքերը երկրից ավելին են եղել, քան մուտքերը։ Այդքան մարդ ութ ամսում գնացել է երկրից ու չի վերադարձել։ Կասկած չկա, որ նրանց մեծ մասն այլևս չի էլ վերադառնա։
Ընդմիշտ հեռացողներից շատերը, բնականաբար, վաճառում են նաև իրենց ունեցվածքը, նոր հեռանում։ Բայց այդ հանգամանքն ամենևին չի նշանակում, թե դրանով է պայմանավորված, որ վերջին տարիներին անշարժ գույքի գործարքները նվազել են, որովհետև վաճառողները շատացել են, իսկ գնորդները՝ պակասել, ինչպես ժամանակին փորձում էր հիմնավորել ու հասարակությանը մոլորեցնել Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար կան բազմաթիվ այլ պատճառներ, որոնք բացարձակ կապ չունեն Նիկոլ Փաշինյանի ասածների հետ։
Առաջին տարին չէ, որ անշարժ գույքի գործարքները Հայաստանում նվազում են։ Այդ երևույթը շատ ավելի վաղ է դիտարկվել։ Բայց բերենք վերջին ամենաթարմ տվյալները։
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով, այս տարվա սեպտեմբերին Հայաստանում ավելի քիչ անշարժ գույք է վաճառվել, քան անցած տարի, ավելի քիչ, քան 2021թ., անհամեմատ ավելի քիչ, քան 2020թ. սեպտեմբերին։
Այս տարվա սեպտեմբերին վաճառվել է 3,8 հազար, անցած տարվա սեպտեմբերին՝ 4,1 հազար, 2021թ. սեպտեմբերին՝4,9 հազար, 2020թ. սեպտեմբերին՝ ավելի քան 5,6 հազար անշարժ գույք։
2020թ. սեպտեմբերի համեմատ՝ այս տարվա սեպտեմբերին անշարժ գույքի գործարքները նվազել են առնվազն 1,8 հազարով։ Նվազել են, այն էլ՝ հիմնականում Երևանում, և առաջին հերթին՝ բնարականային շուկայում։
Սեպտեմբերին Երևանում ընդամենը 612 բնակարան է վաճառվել՝ շուրջ 35 տոկոսով ավելի քիչ, քան անցած տարի։ Անցած տարվա սեպտեմբերին վաճառվել էր՝ 938, իսկ 2020թ. սեպտեմբերին՝ 1000-ից ավելի բնակարան։
Անշարժ գույքի ու բնակարանների վաճառքը կրճատվել է ոչ միայն սեպտեմբերին, այլև ամբողջ տարվա ընթացքում։ Բայց ոչ մի հիմք չկա ասելու, թե դրա պատճառն այն է, որ վաճառողները շատացել են։ Ընդհակառակը՝ վաճառողները քչացել են, գնորդները՝ նույնպես։ Վաճառողները հակված չեն վաճառել, գնորդները հակված չեն գնել։ Մի տեսակ անհավասարակշռության վիճակ է շուկայում։ Ե՛վ վաճառողներն են սպասումների մեջ, և՛ գնորդները։ Վաճառողները սպասում են, որ գներն էլի կբարձրանան, գնորդները սպասում են, որ, ի վերջո՝ կիջնեն։ Արդյունքում՝ գործարքները հետաձգվում են։
Այս իրավիճակն առայժմ զարգանում է վաճառողների օգտին, որովհետև գները ոչ միայն չեն իջնում, այլև շարունակում են բարձրանալ։ Սեպտեմբերին նույնիսկ նկատվել է գնաճի տեմպի արագացում։ Երևանում մեկ ամսում գները 1,4 տոկոսով բարձրացել են, մարզերում նույնիսկ ավելի շատ՝ 1,6 տոկոսով։
Ըստ էության, այստեղ կա փոխարժեքի գործոնը։ Բայց հավանաբար ավելի շատ ազդել են արցախահայության բռնի տեղափոխման և Հայաստանում հաստատվելու հետ կապված սպասումները։
Դրա հետևանքը տեսանք նաև անշարժ գույքի վարձակալության գների վրա, որոնք կտրուկ բարձրացան՝ պահանջարկի ավելացման պատճառով։ Այդ հանգամանքն էական դեր ունի առք ու վաճառքի գործարքների վրա։ Հաստատված, երբեմն անտրամաբանական ու չհիմնավորված բարձր գների պայմաններում պոտենցիալ վաճառողները նախընտրում են ոչ թե վաճառել, այլ վարձակալության հանձնել իրենց անշարժ գույքը։
Սա էլ դարձել է վաճառքի համար առաջարկվող գույքի քանակի կրճատման, նաև գների անտրամաբանական բարձր աճի պատճառը։ Այս իրավիճակը սկսվեց հայտնի արտաքին գործոնների արդյունքում, որը շարունակում է խորանալ նոր ի հայտ եկած հանգամանքների բերումով։ Դա էլ խախտել է շուկայի տրամաբանությունը։ Բայց այն չի կարող երկար այդպես մնալ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Աղբյուրը` 168.am