Սարաևոյում ԱՄՆ դեսպանատան վրա զինված հարձակում է իրականացվել
Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում անհայտ անձը զինված հարձակում է իրականացրել ԱՄՆ դեսպանատան վրա՝ արձակելով մի քանի հրազենային կրակոց։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»–ը։
Ըստ դեպքի վկաների տվյալների՝ կան վիրավորներ, որոնք, ինչպես տեղեկացնում է աղբյուրը, դեսպանատան պահակախմբի աշխատակիցներն են։
Սերբական «В92» հեռուստաալիքը, սակայն, այլ տեղեկատվության մասին է հաղորդում։ Նշվում է, որ վիրավորվել են Սերբիայի ոստիկանության աշխատակիցները, hարձակվողներն էլ 3 հոգի են եղել, որից մեկը սպանվել է դիպուկահարից կրակոցից, իսկ մյուս երկուսը ձերբակալվել են։
Ըստ նախնական տեղեկատվության՝ հիմնական կասկածյալը մահմեդականներով բնակեցված Նովի Փազար քաղաքի բնալիչ Մևլիդ Յաշարևիչն է։
Բոսնիական իրավապաշտպան ծառայությունները նշում են, որ Յաշարևիչը ծայրահեղական իսլամիստական խմբավորման անդամ է եղել, որի անունը, սակայն, չի նշվում։