Քաղաքական

08.11.2023 11:18

ՔՊ-ականը կնոջն աշխատանքի տեղավորելու համար ստիպել է, որ ազատման դիմում գրեն․ «Ժողովուրդ»

ՔՊ-ականը կնոջն աշխատանքի տեղավորելու համար ստիպել է, որ ազատման դիմում գրեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի նախկին ղեկավարի եւ նրա մի քանի աշխատակիցների բերման ենթարկելու գործին ենթադրաբար հարող Սաշա Կատվալյանը, «ԽԾԲ շարժմանը» հավատարիմ լինելով, աշխատանքի է տեղավորել կնոջը քաղաքապետարանում ու ընկերոջ՝ Արման Բարխուդարյանի կնոջը՝ Մալաթիայի թաղապետարանում: Կատվալյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ կինը աշխատում է քաղաքապետարանում, սակայն դրա մեջ իր ավանդը չկա, քանի որ կինն ավելի վաղ է սկսել աշխատել այդ հաստիքին, քան ինքը՝ որպես խորհրդական:

Չնայած նրան, որ պարոն Կատվալյանը մեզ վստահեցրեց, թե ոչ մի կոռուպցիոն սխեմա չի գործել, եւ ամեն բան տրամաբանորեն է ընթանում, բոլորն էլ ունեն աշխատելու իրավունք, այդուամենայնիվ, մեր հրապարակումից հետո հայտնվեցին այնպիսի աշխատակիցներ, որոնք հենց Կատվալյանի «թեթեւ ձեռքով» եւ «շատ պատահաբար» աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին աշխատակիցները հայտնեցին, որ Կատվալյանը ստիպողաբար, սակայն ոչ ուղիղ կերպով դրդել է աշխատանքից ազատման դիմում ներկայացնել, որպեսզի տեղավորի Մալաթիայի արդեն նախկին թաղապետ Բարխուդարյանի կնոջը. «Բարխուդարյանը Կատվալյանի մարդն է, Կատվալյանն էլ՝ Սուրեն Պապիկյանի, սակայն Բարխուդարյանի «մեջքը» միայն Կատվալյանը չէ, նա Ռուբեն Ռուբինյանի հավատարիմն է եւ բավականին կոնֆլիկտային մարդ»:

Նշենք, որ Արման Բարխուդարյանը «շրջագայել է» երկու փոխվարչապետի՝ Արարատ Միրզոյանի եւ Տիգրան Ավինյանի գրասենյակներով, եղել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականը, եւ, որ ամենակարեւոր կետերից է, Կատվալյանի եւ Ավինյանի մտերիմն է եղել:

Ըստ տեղեկությունների՝ Կատվալյանը հեռացրել է հին աշխատողների մեծամասնությանը՝ տեղ տալով իր բերած կադրերին՝ նույն այն անձանց, որոնք բերման ենթարկվեցին:

Ինչպես մեզ պատմեցին թաղապետարանի նախկին աշխատակիցները, Բարխուդարյանը եւս նեղված է եղել Կատվալյանի ներկայությունից: Պարզվում է, որ պարոն Կատվալյանը, լինելով քաղաքապետի խորհրդական, իր օրն անցկացրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Տարբեր այցերի ժամանակ էլ ուղեկցել է Բարխուդարյանին, նկարների մեջ երեւացել, Բարխուդարյանն էլ հրահանգել է հաջորդ անգամ այնպես նկարել, որ Կատվալյանը նկարներում չերեւա, որովհետեւ վարչական շրջանի ղեկավարը ինքն է եւ ոչ թե Կատվալյանը»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։