Քաղաքական

07.11.2023 13:38

Հայաստանը չի հանձնել «օկուպացված 8 ադրբեջանական գյուղ». Ադրբեջանի ԱԳՆ

Հայաստանը չի հանձնել «օկուպացված 8 ադրբեջանական գյուղ». Ադրբեջանի ԱԳՆ

Հայաստանը չի հանձնել «օկուպացված 8 ադրբեջանական գյուղ»:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Հայաստանն ընտրել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները խոչընդոտելու ճանապարհը՝ շարունակելով ռազմաքաղաքական սադրանքներն ու ականապատումը՝ դրանով իսկ վտանգելով խաղաղ գործընթացը, մեր քաղաքացիների կյանքը, խոչընդոտելով տարածաշրջանում վերականգնման և վերակառուցման աշխատանքները»,-նշել է պաշտոնական Բաքուն:

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նաև ասովում է, որ «Հայաստանը Ադրբեջանին չի փոխանցել ադրբեջանական 8 գյուղեր, որոնք մինչ օրս օկուպացիայի տակ են»» (չակերտները՝ Tert.am)։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։