Ռուսաստանի ջավախեցիները Հայաստանից պահանջում են ակտիվանալ ՄԱԿ–ում
Ռուսաստանի ջավախահայերի համայնքը քննադատական ուղերձով է հանդես եկել ՄԱԿ անդամ այն բոլոր երկրների հասցեին, ովքեր կողմ են քվեարկել Ադրբեջանի՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում ժամանակավոր անդամ ընտրվելուն։
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանում հայկական «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, հայտարարության մեջ նշվում է, որ այդ երկրները, աջակցելով Ադրբեջանին, վիրավորել են Ադրբեջանի կողմից սպանված հազարավոր հայերի հիշատակը։
Իսկ այն փաստը, որ Հայաստանը նույնպես սկզբնական շրջանում առաջադրել է իր թեկնածությունը, ապա անհասկանալի պատճառներով հետ կանչել, ըստ ջավախահայերի հայտարարության հեղինակների, կարելի է մեկնաբանել որպես ՄԱԿ–ում ՀՀ ներկայացուցիչների տկար և ոչ կոմպետենտ լինելու դրսևորում։
Հայտարարության վերջում Ռուսաստանի ջավախահայերի համայնքը կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ հանդես գալ բողոքով ու հետ կանչել հայերի ներկայացուցչին ՄԱԿ–ից՝ պահանջելով ՄԱԿ անդամ երկրներին հետաքննել Ադրբեջանի ընտրման արդարության ու օբյեկտիվության հարցը։