Լրահոս

28.10.2011 16:40


Արմեն Մարտիրոսյանը կցանկանար քաղաքապետի պաշտոնում տեսնել Տարոն Մարգարյանին

Արմեն Մարտիրոսյանը կցանկանար քաղաքապետի պաշտոնում տեսնել Տարոն Մարգարյանին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր իր հրաժարականի մասին։

«7օր»–ը «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանից փորձել է ճշտել՝ ինչպես է նա վերաբերվում Կ. Կարապետյանի հրաժարականի որոշմանը։

Մեզ հետ զրույցում նա նշել է, որ, իր կարծիքով, Կարեն Կարապետյանն իրավունք ունի դիմում գրել և դուրս գալ աշխատանքից անձնական դրդապատճառներով։

–Եթե նույնիսկ այլ դրդապատճառներ լինեն, դրանք ներիշխանական են լինելու բացառապես, և ես չեմ կարծում, որ մենք կարիք ունենք ներիշխանական հարաբերությունների ճշտումները մեկնաբանել։ Ես չեմ կարծում՝ սա, այսպես ասեմ, հասարակական խնդիրների հետ կապված է եղել, որ ես մեկնաբանեմ,–ասել է նա։

Հարցին՝ ո՞ւմ կցանկանար նա տեսնել ապագա քաղաքապետի պաշտոնում, Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է՝ փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանին։

Ինքը կկարողանա համապատասխան աշխատանքներ կատարել. փորձ ունի, երիտասարդ ավյունը կա, կարծում եմ՝ ինքը կկարողանա, և քանի որ  քաղաքականապես ակտիվ անձնավորություն է, նաև որոշակիորոն քաղաքական գործիչ է, կարծում եմ՝ խնդիրներ էլ  պետք է որ չստեղծվեն,–նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը