Լրահոս

28.10.2011 16:03


ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել է Բաթումիի քաղաքապետի հետ

Հոկտեմբերի 27-ին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը (Վրաստան) հանդիպում է ունեցել Բաթումիի քաղաքապետ Ռոբերտ Չխեիձեյի հետ: Ներկայացնելով Բաթումիի զարգացման հեռանկարները` քաղաքապետ Չխեիձեն ընդգծել է մշակութային, տնտեսական եւ զբոսաշրջության ոլորտներում Հայաստանի համապատասխան գերատեսչությունների եւ գործարար շրջանակների հետ համագործակցությունը ընդլայնելու քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը: Կողմերը քննարկել են առևտրատնտեսական և մշակութային  կապերի զարգացման հեռանկարները, զբոսաշրջիկության բնագավառում որակական առաջընթացի հնարավորությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը