Աշխարհ

05.11.2023 11:46


Իսրայելի զինվորականները մուտք են գործել Գազայի հատվածի տակ գտնվող թունելներ (տեսանյութ)

Իսրայելի զինվորականները մուտք են գործել Գազայի հատվածի տակ գտնվող թունելներ (տեսանյութ)

Իսրայելի զինված ուժերը Գազայի հատվածի հյուսիսում հայտնաբերել են ստորգետնյա թունելների մուտքեր, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։

«Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հյուսիսում օպերատիվ գործողությունների ընթացքում հայտնաբերել են բազմաթիվ մուտքեր (թունելներ - խմբ.)»,-ասվում է բանակի հայտարարության մեջ, որը հրապարակվել է «X» սոցիալական ցանցում:

Նոյեմբերի 4-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց, որ «սպանել է տասնյակ մարտիկների և ոչնչացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ենթակառուցվածքը Գազայի հատվածում»:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը