Քաղաքական

04.11.2023 23:51

Բանակցությունները կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները. Բայրամով

Բանակցությունները կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները. Բայրամով

Հայաստանի կողմից ոչ կառուցողական քայլերը հանգեցրին երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի դանդաղմանը։ Այդ մասին Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Ընդ որում, նա ընդգծել է, որ չնայած այս ամենին, Ադրբեջանի կառավարությունը կարծում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա։

Միևնույն ժամանակ, Բայրամովը նշել է, որ Հայաստանի հետ բանակցությունները կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը, ինչպես նախկինում, պատրաստ է Հայաստանի հետ բանակցությունների։ «Բանակցությունների ձևաչափը կարող է ցանկացած կերպ լինել, կարևոր է հասկանալ, որ դա հարց է Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Խաղաղության պայմանագրի համաձայն՝ մենք հայկական կողմին ենք փոխանցել մեր հաջորդ առաջարկները և այժմ սպասում ենք նրանց պատասխանին»,-հավելել է Բայրամովը։

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Թեհրանում (հոկտեմբերի 23-ին) «3+3» ձևաչափով նախարարների հանդիպման ժամանակ իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ քննարկել է հարաբերությունների կարգավորման հարցը. «Իմ հանդիպումն այնտեղ հայ գործընկերոջ հետ նախատեսված չէր։ Այնուամենայնիվ, մենք հանդիպում անցկացրինք, որն ավելի քան 40 րոպե տեւեց»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։