Լրահոս

28.10.2011 15:11


Լարիսա Ալավեդյանը ոսկե ձկնիկի, ծերուկի, պառավի և կոտրած տաշտակի մասին

Լարիսա Ալավեդյանը ոսկե ձկնիկի, ծերուկի, պառավի և կոտրած տաշտակի մասին

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, թե ով իրենց հետ չհամագործակցի, կհայտնվի կոտրած տաշտակի առջև, ասել է, որ լրագրողների համար սա իրոք լավ թեմա է այն առումով՝ ով է կանգնելու կոտրած տաշտակի առջև։ –Կտեսնենք, թե ո՞վ է ոսկե ձկնիկը, ո՞վ է այն ծերուկը, որը բռնում է ձկնիկին, և վերջապես ո՞վ է այդ պառավը, այլևս չեմ ասում, որ այդ տաշտակի մասին իրապես մենք բոլորս պետք է մտածենք, որովհետև երկիրն ինչ–որ խմբերի երկիր չի։ Երկիրը մերն է, որտեղ մեր քրտինքը պետք է թափենք և ապրենք,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը