Լրահոս

28.10.2011 15:06


Թռչկանի պաշտպանները չեն նահանջելու

Թռչկանի պաշտպանները չեն նահանջելու

Թռչկանի ջրվեժի մոտակայքում հէկի կառուցման դեմ բողոքող մի շարք բնապահպաններ և ակտիվիստներ արդեն մի քանի օր է, ինչ շուրջօրյա բողոքի նստացույց են իրականացնում այն հատվածում, որտեղ իրականացվում են շինարարական աշխատանքները: Բողոքի ակցիայի մասնակիցները համոզված են, որ հէկի կառուցման դեպքում որոշ ժամանակ անց Թռչկանի ջրվեժը՝ որպես այդպիսին, վերանալու է: Վերջիններս նշում են, որ անժամկետ նստացույցը ծայրահեղ քայլ է, սակայն այլ տարբերակ նրանք չեն տեսնում:

«Երևանում մեզ սուտ ինֆորմացիա տվեցին, որ շինարարությունը դադարեցված է: Մենք համոզվելու համար ուշ գիշերով եկանք տեսանք, որ աշխատանքները շարունակվում են: Այդ պահից մենք ստիպեցինք գործը կանգնեցնել, և այս վերջին օրերի ընթացքում ոչ մի գործ չի արվել: Իրենք ակնհայտ ասում են՝ քանի դուք այստեղ եք, մենք չենք կարող շինարարություն անել»,–ասել է նստացույցի մասնակից Եղիա Ներսիսյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցներն արձանագրել են, որ արդեն շինարարական աշխատանքների առաջին փուլում հսկայական վնաս է հասցվել վայրի բնությանը, որը պետք է վերականգնվի: Նրանք նշել են, որ չնայած վատ եղանակային պայմաններին՝ իրենք մնալու են այնքան ժամանակ, քանի դեռ բնապահպանության նախարարությունն իր որոշումը չի փոխել:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը