Լրահոս

28.10.2011 14:50


Մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը մեկնեց Էրզրում

Այսօր, ժամը 14.00-ին Երևանի «Էրեբունի» օդանավակայանից Թուրքիայի Էրզրում քաղաք ուղևորվեց ՀՀ կառավարության աջակցությունը՝ 40 տոննա բեռ (100-ից ավելի վրաններ, 500 քնապարկ և 7000-ից ավելի անկողնային պարագաներ) տեղափոխող  Իլ-76 ինքնաթիռը։

 

***

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին Վան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով կան զոհեր ու ավերածություններ։

Հոկտեմբերի 27-ին Հայաստանը դիվանագիտական խողովակներով ստացել էր Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը։

Այս խորագրի վերջին նյութերը