Քաղաքական

03.11.2023 20:45

Ազատ եմ եղել և շարունակում եմ ազատ մնալ, իսկ դուք՝ հոգով ազատազրկված․ Տաթև Վիրաբյանը՝ կալանավայրից

Ազատ եմ եղել և շարունակում եմ ազատ մնալ, իսկ դուք՝ հոգով ազատազրկված․ Տաթև Վիրաբյանը՝ կալանավայրից

Փաստաբան Արսեն Բաբայանը ներկայացրել է ազատազրկման մեջ գտնվող 44-օրյա պատերազմում զոհված արցախցի Գևորգ Վիրաբյանի քրոջ՝ Տաթև Վիրաբյանի հետ իր զրույցի մանրամասները:

«Տաթևիկ Վիրաբյանի հետ խոսեցի: Փոխանցում եմ Տաթևի կողմից.

«Ինձ քաղբանտարկյալ եք սարքել, որ լեզուներդ ազատ շա՞ղ տաք, որ ինձ զրպարտե՞ք: Ամոթ ունեցեք, մի ջղաձգվեք: Ես ազատ եմ եղել և շարունակում եմ ազատ մնալ, իսկ դուք՝ հոգով ազատազրկված»:

Զրպարտության համար դատական հայց կներկայացվի:

2) Անիտային (էն, որ հարցազրույցում Նիկոլին փռչոտ-փնթի է անվանում).

«Իմ մասին սուտ մի խոսիր, որ ստիպված չլինեմ քո մասին ճիշտը խոսել: Գիտես, որ դա քեզ դուր չի գա: Բայց նաև, ինչպես ասել եմ քեզ ժամանակին՝ քո ժամանակը չունեմ»:

3) Առողջականի մասին.

«Լավ եմ, ամեն բան կարգին է: Մի անհանգստացեք, կկազդուրվեմ»:

4) Ընդհանուր իրավիճակի մասին.

«Այս 5 տարում այնքան բանի միջով եմ անցել, որ բանտը խաղալիք է թվում»:

5) Ապագայի մասին

«Ապագան լույսով եմ տեսնում: Մենք միասին հաղթելու ենք խավարն ու չարը»:

6) Իրեն աջակցողներին.

«Շնորհակալ եմ անսահման, որ ունեմ ձեզ: Դուք իմ ուժն եք ու հաղթանակիս երաշխիքը»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։