Քաղաքական

03.11.2023 16:54

Միհրդատ Մադաթյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

Միհրդատ Մադաթյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

Տիկնայք և Պարոնայք։ Սիրելի՛ հայրենակիցներ...

Տեղեկացնում եմ, որ այսօր, նոյեմբերի 3-ին ԿԸՀ եմ ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում:

Ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ մանդատից հրաժարվելու իմ որոշումը կապված է, մանդատը վերցնելու դեպքում իմ մասնագիտական գործունեության դադարեցման հետ, ինչը իրավական պահանջ է։

Համոզված եմ, որ իմ այն գործընկերը, ով կվերցնի մանդատը, ինձանից ոչ պակաս կարևոր և օգտավետ կլինի մեր հետագա, արժանապատիվ ու ազատ հայրենիք ունենալու պայքարի համար։

Հավաստացնում եմ Ձեզ, որ ես շարունակելու եմ իմ պայքարը նույն եռանդով ԱԺ-ից դուրս, նաև շարունակելով օգտակար լինել մեր հանրությանը իմ մասնագիտական հմտություններով։

Շնորհակալ եմ մեզ ընտրողներին, ընկերներիս, բարեկամներիս, հարզատներիս, ինձ հավատացող ու ինձ հետ պայքարող մարդկանց ինձ ընձեռնած վստահության համար։

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։