Քաղաքական

03.11.2023 16:20

Ադրբեջանն արդեն սկսել է Իրանի տարածքով ավտոմայրուղու շինարարությունը՝ շրջանցելով ՀՀ տարածքը. Օվերչուկ (տեսանյութ)

Ադրբեջանն արդեն սկսել է Իրանի տարածքով ավտոմայրուղու շինարարությունը՝ շրջանցելով ՀՀ տարածքը. Օվերչուկ (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սամարղանդում 16-րդ Վերոնայի Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում մեկնաբանել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբերի աշխատանքը՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման և սահմանազատման վերաբերյալ։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը երկկողմանի խնդիր է։ Իսկ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների փոխվարչապետերն են։ Ինչ վերաբերում է այս գործընթացում Ռուսաստանի Դաշնության մասնակցությանը և դերին, ապա մենք միշտ պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել։ Մենք միշտ պատրաստ ենք աջակցել և տրամադրել փաստաթղթեր, ներառյալ քարտեզագրական փաստաթղթերը, որոնք պատմականորեն գոյություն ունեն Ռուսաստանում:

Ինչ վերաբերում է տրանսպորտային կապի ապաշրջափակմանը, ապա ֆորմալ առումով կա աշխատանքային խումբ։ Վերջին անգամ հավաքվել էինք հունիսի 2-ին։ Մեղրիով երկաթուղու շինարարության մեկնարկի վերաբերյալ համատեղ հայտարարության տեքստը նույնպես մեծ մասամբ պատրաստ է։

Ինչ վերաբերում է բուն ճանապարհի կառուցմանը, ապա գիտեք, որ Ադրբեջանն արդեն սկսել է Իրանի տարածքով ավտոմայրուղու շինարարությունը՝ շրջանցելով Հայաստանի տարածքը։ Ինչպես գիտենք, հուշագիր է ստորագրվել նաև Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև Իրանի տարածքով Հայաստանի տարածքը շրջանցող երկաթուղու կառուցման վերաբերյալ»,-ասել է Օվերչուկը՝ պատասխանելով Alpha News-ի հարցին։

Նա նաև մեկնաբանել է Հայաստանում Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցումը.

«Սա շատ կարևոր ենթակառուցվածքային ծրագիր է, որը Իրանից Հայաստանի տարածքով կհասնի Վրաստան։ Եվ, իհարկե, հաշվի առնելով Վերին Լարսը՝ այն նույնպես շատ կարևոր դեր կունենա մեր Հյուսիս-Հարավ միջանցքում։ Մենք վստահ ենք դրանում»,-նշել է ՌԴ փոխվարչապետը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։