Քաղաքական

03.11.2023 12:28

Մինչև 2026-ի վերջ ակնկալվում է, որ ավելի քան 140,000 մարդ կվերադառնա «Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր». Ալիև

Մինչև 2026-ի վերջ ակնկալվում է, որ ավելի քան 140,000 մարդ կվերադառնա «Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր». Ալիև

Մինչև 2026 թվականի վերջ ակնկալվում է, որ ավելի քան 140,000 մարդ կվերադառնա «Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր» (օկուպացված Արցախի տարածքներ-Tert.am). այս մասին Աստանայում մեկնարկած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է haqqin.az-ը:

Նա նաև հայտարարել է, որ 3 տարվա ընթացքում Ադրբեջանի բյուջեից արդեն 7 միլիարդ դոլար է ծախսվել այդ տարածքների վերականգնման վրա, առնվազն 2,4 միլիարդ դոլար նախատեսվում է հատկացնել 2024 թվականին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։