Լրահոս

28.10.2011 13:16


Արման Մելիքյան. «Մեզանից հասնում էր առաջարկել, առաջարկեցինք...»

Արման Մելիքյան. «Մեզանից հասնում էր առաջարկել, առաջարկեցինք...»

Այսօր հրավիրված ասուլիսին ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը մեկնաբանել է Վանում տեղի ունեցած երկրաշարժի հետ կապված՝ ՀՀ–ի առաջարկած օգնությունն ու Թուրքիայի պատասխանը.

–Երկուսի դիրքերն էլ թուլացան այս ամենից։ Նրանք՝ իրենց այդ նախնական մերժումով, մերոնք՝ էս տարօրինակ խուճապով, թե ախր ինչի են մեզ մերժում, մենք ախր իրենց լավն ենք ուզում... Երկուսն էլ տարօրինակ են։ Վերջին հաշվով, դժբախտություն է եղել, մարդկայնորեն հասկանալի բան, մենք առաջարկեցինք օգնություն, նրանք էլ ընդունեցին ի գիտություն։ Բայց սրա վրա երկուստեք թատրոն խաղալը ճիշտ բան չէր։ Բայց, թերևս, թատերասեր ժողովուրդներ ենք։ Ուրիշ բանով սա բացատրել չի կարելի։ Առաջարկել էինք օգնություն. չե՞ք ուզում, մի՛ ուզեք, ինչ կարիք կար այդքան խոսել սրա մասին։ Մեզանից հասնում էր առաջարկել, առաջարկեցինք, խնդրեցին ուղարկել, ուղարեկցինք։ Դրանից ավելի խոսուն բան մենք չենք կարող անել, այդ բոլոր ճամարտակություններն այս պարագայում ավելորդ էին։ Դա իմ համոզմունքն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը