Սեքսապաթալոգ. «Սեռական շեղումները մեծապես կախված են դեռահասների սեռական դաստիարակությունից»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ սեքսապաթալոգ Վրեժ Շահրամանյանը, խոսելով բռնաբարությունների և սեռական շեղումների մասին, ասել է, որ դրանք մեծապես կախված են դեռահասների սեռական դաստիարակությունից կամ դրա բացակայությունից։
Ըստ սեքսապաթալոգի՝ դպրոցներում առկա առողջ ապրելակերպին վերաբերող ծրագիրը պետք է անցկացնեն կոմպետենտ մասնագետներ, այլապես այդ դասընթացը կա՛մ տապալվում է, կա՛մ ապատեղեկատվությունն ավելի է շատանում։
–Այն, ինչ տեսնում է երեխան մինչև 10 տարեկանը, դա էլ սկսում է արտահայտել, երբ ինքնուրույն է դառնում,–նշել է բանախոսը։
Անդրադառնալով սեռական բռնություն կատարածների հանդեպ կաստրացիայի կիրառման նպատակահարմարությանը՝ Վ. Շահրամանյանը նկատել է, որ ամլացումը չի վերացնում սեռական հակումը։
–Այդ քայլը կարող է ճնշել սեռական հակումը միայն սկզբնական ժամանակահատվածում. հետագայում այն կարող է նորից արթնանալ,–ընդգծել է նա։

7or.am