Տնտեսական

28.10.2011 14:07


«Նաիրիտին» վարկ հատկացնելու հայտը դեռևս քննարկման փուլում է

«Նաիրիտին» վարկ հատկացնելու հայտը դեռևս քննարկման փուլում է

Օրերս ռուսական «Իզվեստիա» պարբերականի կողմից տեղեկատվություն էր հրապա­րակվել,  որտեղ հղում անելով ՌԴ ֆինանսների նախարարության իր աղբյուրին` թերթը գրել էր, թե Ռուսաստանը համաձայնել է ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից «Նաիրիտի» համար Հայաստանին 400 մլն վարկ հատկացնել: Սույն տեղեկատվությունը լայն արձագանք է ստացել նաև հայկական մամուլում:

Այս առնչությամբ հայտնում ենք, որ հայկական կողմից ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամին ներկայացված հայտը դեռևս քննարկման փուլում է, և հայտը բավարարելու հետ կապված որևէ պաշտոնական որոշում կայացված չէ: Քննարկման փուլում են նաև վարկի չափը և պայմանները: ՀՀ ֆինանսների նախարարությունն այս մասին տեղեկացրել էր նաև «Իզվեստիա» թերթին:

Տեղեկացնում ենք նաև,որ հայտի հետ կապված վերջնական որոշում կկայացվի ԵվրԱզԷՍ-ի հերթական նիստի ընթացքում:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը