Լրահոս

28.10.2011 14:02


Ըստ հոգեբանի՝ ինքնասպանության դեպքերի աճի միտում չկա

Ըստ հոգեբանի՝ ինքնասպանության դեպքերի աճի միտում չկա

Այսօր խոսելով ինքնասպանությունների և բռնաբարությունների մասին՝ հոգեբան Սամվել Խուդոյանը նշել է, թե Հայաստանում նման դեպքերը շատ չեն՝ չնայած բանախոսը տվյալներ չի ներկայացրել։ Նրա խոսքերով՝ այդպիսի դեպքերի աճի միտում չկա.

–Այդ ինֆորմացիան բաց է դարձել, ինչը և պատճառ է դառնում մտածելու, թե նման դեպքերը շատացել են։

Ըստ հոգեբանի՝ նման երևույթների պատճառներ կարող են հանդիսանալ դեպրեսիաները։

Հոգեբանի կարծիքով՝ ինքնասպանությունների դիմում են հիմնականում հոգեկան հիվանդները, խաղամոլները, աղանդավորական կազմակերպությունների անդամները։

Անդրադառնալով սեռական բռնության դեպքերին՝ Ս. Խուդոյանը նկատել է, որ նման դեպքերը հիմնականում կատարվում են ուժեղ ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը