Արման Մելիքյանը՝ ՀՀ արտաքին քաղաքականության մասին. «Պետք է կարողանանք հաճախ նաև «ոչ» ասել»
-Հայաստանը պետք է մտահոգվի սեփական քաղաքականությունը մշակելու առումով, ոչ թե մտահոգվի ուրիշների համագործակցության խորացումից կամ թուլացումից։ Մնացյալ հարցերը լուծելի կդառնա միայն այդ համատեքստում։ Հիմա Ադրբեջանը դարձավ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ, հայ հասարակությունը մեծ ողբերգություն է ապրում, բայց այստեղ ողբերգական բան չկա։ Ողբերգականը մեր սեփական արտաքին քաղաքական դոկտրինի բացակայությունն է,– նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
Նա նշել է, թե կոմպլեմենտար քաղաքականությունից պետք է հրաժարվել։
-Մեր հասցեին գովեստներ են շռայլում, բայց զիջումներ անողը մենք ենք։ Սա մի վիճակ է, որից պետք է հրաժարվել, պետք է կարողանանք հաճախ նաև «ոչ» ասել։
Բանախոսն ընդգծել է, թե մեր տարածաշրջանի ու Հայաստանի վրա հսկայական ազդեցություն ունի Ռուսաստանը՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական տեսանկյունից։ Մելիքյանը կարծիք է հայտնել, որ ՌԴ–ն իր ազդեցությունը կունենա նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններում։
ԼՂՀ նախկին նախարարը անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության խնդրին ու խոսելով Մինսկի խմբի դերակատարման մասին՝ ասել.
-Մինսկի խմբի համանախագահությունը խորհրդանշում է տարածաշրջանում ստեղծված արտաքին ուժերի հավասարակշռությունը։ Իրական քաղաքականություն վարողը ոչ թե խումբն է, այլ դրանց հետևում կանգնած երկրները։
Մելիքյանը նաև կարծիք է հայտնել, որ հակամարտության կարգավորման գործընթացում ՌԴ–ի համար «ստատուս քվոն» շահավետ է, ու քանի դեռ Ադրբեջանը Ռուսաստանի հետ չի հաստատել ռազմավարական հարաբերություններ, դաշինք, ՌԴ–ն հանդես կգա «ստատուս քվոյի» պահպանման դիրքերից։
-Հետևաբար՝ Ադրբեջանի բոլոր նկրտումները ՄԱԿ–ում պետք է կասեցվեն առաջին հերթին Ռուսաստանի կողմից՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելով նաև վետոյի իրավունքը,–ավելացրել է Մելիքյանը։

7or.am