Քաղաքական

01.11.2023 10:50

«Ցուրտ ու խոնավ է, բաղնիք չկա, պայմաններ չկան»․ Հնաբերդի դպրոցի լքված շենքում մեծ թվով արցախցիներ են ապրում (տեսանյութ)

«Ցուրտ ու խոնավ է, բաղնիք չկա, պայմաններ չկան»․ Հնաբերդի դպրոցի լքված շենքում մեծ թվով արցախցիներ են ապրում (տեսանյութ)

Արցախցի 3 ընտանիք՝ 20 հոգով տեղավորվել է Արարատի մարզի Հնաբերդ գյուղի դպրոցի հին շենքում։ Ընտանիքները բռնի տեղահանվել են Մարտունու շրջանի Ճարտար համայնքից։ Չվերանորոգված հին շենքում արցախցիներն ապրում են անմխիթար պայմաններում։

NEWS.am-ին Արցախից բռնի տեղահանված Զարիա Դանիելյանը պատմեց, որ լքված շենքում կենցաղային տարրական պայմաններ չկան․ «Բաղնիք չկա, այստեղ-այնտեղ, բարեկամների տանն ենք լողանում, երեխեքին էլ այնտեղ ենք լողացնում, որ դպրոց տանենք։ Սիրտդ վիրավոր, մի քիչ մտածում ես, ուզում ես խելագարվել։ Մենք մեր հալալ աշխատանքով ապրում էինք, այսօր եկել ենք այս մի կեղտոտ տեղը, չգիտես՝ ոնց անես»։

Տիկին Զարիան իր 6 հոգանոց ընտանիքի հետ Արցախից դուրս է եկել սեպտեմբերի 27-ին։

«Շատ ցուրտ ու խոնավ է, երեխեքը մրսում են, հիվանդանում են, հետո լավանում ու կրկին հիվանդանում են։ Ամեն ինչ թողեցինք, 40 տարի տունուտեղ ենք դրել, մանկություն, երազանք, հիշողություն, գերեզմաններ, ամեն ինչ թողեցինք ու եկանք։ Ամեն մեկս մի ձեռք շոր ենք վերցրել ու դուրս եկել»,-նշեց տիկին Զարիան։

Շենքում ապրող արցախցիները մտահոգված են, որ առաջիկայում ձմեռ է, սակայն վառելիք չունեն, իսկ մատչելի գնով վարձով բնակարան գտնելու հույսն արդեն կորցրել են։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։