Լրահոս

28.10.2011 12:47


Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է կոտրած տաշտակի մոտ հայտնվելու մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը

Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է կոտրած տաշտակի մոտ հայտնվելու մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը

ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, թե ով չի համագործակցի իրենց հետ, կկանգնիկոտրած տաշտակի առջև՝ ԲՀԿ–ական պատգամավորՆաիրա Զոհրաբյանն ասել է, թե դրա մասին ԲՀԿ ներկայացուցիչները մեկնբանություններ արել են մամուլում, ապա հավելել է, թե այսօր ՀՀ վարչապետի մամլո խոսնակը հայտարարություն է տարածել, թե լրագրողները նենգափոխել են վարչապետի խոսքերը՝ այն ուղղելով ԲՀԿ–ի դեմ։

–Կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասված է,–ասել է նա։

Նաիրա Զոհրաբյանն իր ռեպլիկն է ուղղել մամուլում առավոտից շրջանառվող հոդվածներին.

–Ուզում եմ ռեպլիկս ուղղել չարչարանաց չորեքշաբթիների, չարչարանաց հինգաշաբթիների մասին թեմաներով գրել սիրող լրատվամիջոցների լրագրողներին։ Կարծում եմ՝ սա կլինի չարչարանաց ուրբաթի պատասխան։ Այսպիսի վերլուծություններ՝ սալյուտը ներսից եղավ, թե դրսից եղավ։Կարծում եմ՝ տվեցի առաջիկայում ևս մի տասըհոդված գրելու թեմա,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը