Քաղաքական

31.10.2023 15:28

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները փաստացի համաձայն են մի բանում

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները փաստացի համաձայն են մի բանում

Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն անդրադարձել է Հայաստանում տիրող իրավիճակին, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին և Հայաստանին, իհարկե, հարցը կարգավորված չէ, քանի որ Ադրբեջանի ոչ բոլոր հավակնություններն են բավարարվել, ամեն ինչ չէ, որ իրականացվել է տարածաշրջանում։ Հայաստանի ներկայիս իշխանություններն ու Ադրբեջանի իշխանություններն իրականում միակարծիք են մի բանում՝ նրանք Ռուսաստանին դուրս են մղում տարածաշրջանից՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված բոլոր իրադարձությունների, ղարաբաղյան պատերազմի արդյունքների և այլնի արդյունքում»,-ասել է Զատուլինը։

Ըստ նրա՝ Փաշինյանը այս դեպքում կվերաձևակերպի հայ ժողովրդի գիտակցությունը՝ Արևմուտքում դաշնակիցներ փնտրելու և Ռուսաստանի հանդեպ ատելություն առաջացնելու համար։

Աղբյուրը՝ panorama.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։