«Զեննե պարող»(ռեժ. Մեհմետ Բինայ եւ Չաներ Ալպեր) թուրքական աղմկահարույց խաղարկային ֆիլմը ստացավ հինգ մրցանակ Թուրքիայի խոշորագույն կինոփառատոնում: Արմատներով հայ, կանադացի բեմադրող օպերատոր (cinematographer), Կանադական կինո-օպերատորների միության (CSC) անդամ Նորայր Կասպերը արժանացավ Լավագույն օպերատոր (Best Cinematographer) մրցանակին: Ֆիլմը ստացավ նաև Կինոքննադատների միության Լավագույն ֆիլմ մրցանակը, ինչպես նաև Լավագույն առաջին ֆիլմ, Երկրորդ պլանի լավագույն դերասան և դերասանուհի մրցանակները:
¦Զեննե պարող§ ֆիլմում Ահմետ Յիլդիզի ողբերգությունը հակադրվում է պահպանողական մտածելակերպին, բացահայտում է ավանդական արժեքների ու ուրբանիստական արդիականության միջև տեղի ունեցող բախումը: Այն առաջին թուրքական խաղարկային ֆիլմն է, որ անդրադառնում է Թուրքական բանակում տեղի ունեցող ստորացուցիչ վերաբերմունքը համասեռամոլների նկատմամբ: Ահմետ Յիլդիզը 26 տարեկան էր, երբ սպանվեց: Ահմետի հորը դատում են հեռակա կարգով` որդու ենթադրյալ սպանության մեղադրանքով, սակայն նրան հաջողվում է 3 տարիների ընթացքում խուսափել արդարադատությունից:
- Ինձ համար մեծ պատիվ է ստանալ “Ոսկե Նարինջ” մրցանակը, ասում է Նորայր Կասպերը, որը երեք տասնյակ ֆիլմերի, ինչպես նաև Ատոմ Էգոյանի «Օրացույց» ֆիլմի բեմադրող օպերատորն է (cinematographer): - Մեհմետն ու Չաները հենց սկզբից ներգրավեցին ինձ ֆիլմի աշխատանքներին` ակնկալելով ստանալ պատկերի առանձնահատուկ տեսողական նկարագրություն: Նրանց նրբազգացությունը, մեծ նվիրվածությունը և հանգամանալից մոտեցումը աշխատանքին մեծապես տպավորել էին ինձ: Բացառիկ սյուժեն և նման խնդրի բարձրաձայնումը գրավեցին իմ ուշադրությունը: Նշեմ, որ ֆիլմի հեղինակ Մեհմետ Բինայի հետ ծանոթացել եմ Հայաստանում 2008թ.: Նրա ¦Շշնջացող հուշեր§ վավերագրական ֆիլմը, որը պատմում է Ցեղասպանության պատճառով կրոնափոխ հայերի մասին, ներկայացված էր 5-րդ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ միջազգային կինոփառատոնի ծրագրում:
Անթալիայի կինոփառատոնի մրցանակաբաշխությունը հեռարձակվում էր տեղական ալիքներով և Եվրոպական NTV հեռուստաալիքով: Վիպասան Էլիֆ Սաֆակը ¦Զեննե պարող§ ֆիլմը մեկնաբանել է հետևյալ կերպ` ¦արտասովոր և հիանալի մի կինոնկար, որը հաղորդակից է դառնալու մեր ինքնագիտակցությանը»:
Համառեժիսոր Մեհմետ Բինայը, ստանալով մրցանակը Նորայր Կասպերի փոխարեն, շնորհակալություն հայտնեց նրանից ֆիլմում յուրօրինակ գեղանկարչական պատկեր ստեղծելու համար:
Հարկ է նշել, որ Անթալիայի “Ոսկե Նարինջ” կինոփառատոնում 2009թ. Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը արժանացել է գլխավոր մրցանակին:
Նորայր Կասպերը Անթալիայի կինոփառատոնում արժանացավ «Ոսկե Նարինջ» մրցանակին