Քաղաքական

31.10.2023 09:50

Կալանքի տակ պահվող Տաթևիկ Վիրաբյանը երեկ կրկին ուշագնաց է եղել

Կալանքի տակ պահվող Տաթևիկ Վիրաբյանը երեկ կրկին ուշագնաց է եղել

Կալանքի տակ պահվող Տաթևիկ Վիրաբյանը երեկ կրկին ուշագնաց է եղել: Հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Բժիշկները հսկում են: Այս պահին վիճակը կայուն է»,-նշել է նա։

Հոկտեմբերի 14-ին ևս կտրուկ վատացել էր Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը։ Նա ուշագնաց էր եղել։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քույրն է։

Փատաբանը հայտարարարել էր, որ Տաթևը քաղբանտարկյալ է, և որ դրա համար միջազգայինորեն ճանաչված բոլոր չափանիշներին համապատասխան։ Նրան ձերբակալել են օրենքի խախտումներով:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։