Լրահոս

28.10.2011 11:44


ՀՀԿ նոր մշակույթի կապակցությամբ

ՀՀ  Նախագահի  նստավայր

Պրոֆեսոր Ս. Սարգսյանին

Հարգելի  պրոֆեսոր,

վերջերս,  տարօրինակ  հայտարարություններ  են հնչում Ձեր  գլխավորած  կուսակցության  ակտիվիստների  կողմից, այն  է՝ ՀՀ  օրենսդրության  պահանջներին  հակասող  ՀՀԿ միջոցառումները   ներկայացնում  են, որպես  «նոր  մշակույթ ՀՀԿ  կյանքում» /Հ.Գ./, մասնավորապես՝ պաշտոնական դիրքի օգտագործումը հօգուտ կուսակցական շահերի  կամ օրենքից  դուրս  կուսակցություններին  ՀՀԿ  շուրջ  համախմբելը:

Այն  օրն  էլ, Ձեր  տաղանդավոր իրավաբաններից մեկը  հայտարարեց, որ   ՀՀԿ-ն  իրոք  բարեգործություն  է իրականացնում, սակայն իր հաշվին, այլ  ոչ  թե՝  պետության:

Իսկ  ամենազավեշտալին, թերևս,   Ձեր  դեպքն  է՝ սահմանադրական կարգի  խախտմամբ  ԵՊՀ  խորհրդում այլ պաշտոն  եք  զբաղեցնում, այն էլ, որպես   Վարչապետի  ներկայացուցիչ  և այսպես  շարունակ:

Սակայն,  հասկանում  եք, որ  Ձեր  իմիջն այլևս  լուրջ  փոփոխության  է  ենթարկվել՝ Դուք  արդեն  ծանրակշիռ  պրոֆեսոր  եք բավականին հեղինակավոր  համալսարանի: Իսկ  եթե  այնտեղ  էլ  տեղեկանան  այդ  «նոր  մշակույթների  մասին», որոնք արժե շուտափույթ  կանխել, թե  չէ...

...շատ  անհարմար բան կստացվի:

Հարգանքով՝

 

Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն  /ՀՊԱԿ/ նախագահ Ռ.Թորոսյան

Հ.Գ. - ՀՀ վարչապետ. «Մենք ՀՀԿ–ի կյանքում նոր մշակույթ ենք ձևավորում»

Այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն  անդրադարձել է այցելությունների ժամանակ իր կողմից ՀՀԿ–ի տոմսեր բաժանելու և ասել, որ դա կուսակցական շինարարության նորմալ գործ է և գործադիր մարմնի անդամները, երբ որ իրենք են այդ տոմսերը բաժանում, նշանակում է, որ ավելի լուրջ վերաբերմունք ունեն իրենց նոր անդամակցության գործընթացին։

–Մենք ՀՀԿ–ի կյանքում նոր մշակույթ ենք ձևավորում,–ասել է Տ. Սարգսյանը՝ նշելով, որ կուսակցության դիրքերի ամրապնդումը շարունակելու են...

Հոկտեմբեր 26, 2011   -   7or.am

Այս խորագրի վերջին նյութերը