Քաղաքական

30.10.2023 20:47

Այս պահին Բաքուն և Երևանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի նախագծի կետերի մեծ մասի շուրջ. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար

Այս պահին Բաքուն և Երևանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի նախագծի կետերի մեծ մասի շուրջ. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար

Ադրբեջանը «հավատարիմ է խաղաղության օրակարգին և սպասում է Հայաստանի գործողություններին խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ», ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։

«Ադրբեջանի խաղաղության պայմանագրի առաջարկն ուժի մեջ է մնում։ Ուստի հաջորդ քայլերը պետք է ձեռնարկի առաջին հերթին Հայաստանը»,-ասել է Մամեդովը «Ազերթաջ» պետական գործակալությանը։

Նրա խոսքով՝ այս պահին կողմերը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի նախագծի կետերի մեծ մասի շուրջ։

«Մենք կարծում ենք, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանը լիովին վերականգնեց «ինքնիշխանությունը Ղարաբաղում իր միջազգայնորեն ճանաչված տարածքների» (չակերտները՝ Tert.am) նկատմամբ, խաղաղության պայմանագրի ձեռքբերման գործընթացը դարձել է ավելի պարզ և հեշտ, ուստի դրա ստորագրման հավանականությունը պետք է ավելի մեծ լինի»,-հավելել է Մամեդովը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։