Հոկտեմբերի 28-ին`ժամը 01.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թաիրով փողոցում` «Հաղթանակ» կամրջի տակ, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.59-ին, մարվել`02.05-ին: Ամբողջությամբ այրվել է ‘’ՎԱԶ 2107’’ մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի սրահը: Ավտոմեքենայում հայտնաբերվել է կտորով փաթաթված դի: Անձը չպարզված քաղաքացու դիակը հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին:
Պարզվել է,որ հայտնաբերված քաղաքացին Երևան քաղաքի Խնկո Ապոր փողոցի թիվ 10 տան բնակիչ,1950 թվականին ծնված Վրեժ Գևորգյանն է:
Կտորով փաթաթված դին՝ այրված մեքենայում