Արդարադատության նախարարը խոստովանել է՝ մեր հանրության մի մասը հոգեբանական դեպրեսիայի մեջ է
ԱԺ այս քառօրյայում պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն առաջարկեց սեռական մոլագարներին կաստրացիայի ենթարկել, այսինքն` ամորձատել։ Այս առաջարկին «Ֆեյսբուք»–ի իր էջում անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ գրելով, որ դեմչէպատժամիջոցիխստացմանառաջարկըքննարկելուն և գուցե թե դա զսպող դեր խաղա: Այնուհետև Հրայր Թովմասյանն ավելացրել է.
«Բայց այն կարծիքին եմ, որ որևէ երևույթի դեմն առնելու համար հարկավոր է պարզել այն ծնող պատճառները և դրանք վերացնել: Նման արտառոց դեպքերը ինձ, որպես արդարադատության նախարարի և որպես քաղաքացու շատ են մտահոգում: Ձեր նշած դեպքերը, ինչպես նաև , ընտանեկան կյանքում նկատվող սպանությունները /ծնողը` զավակին, զավակը ` ծնողին/ ինձ բերում են այն հետևության, որ մերհանրությանմիմասըհոգեբանականդեպրեսիայիմեջէ: Ցավովպիտինկատեմ, որմեզդեռևսչիհաջողվելուայսօրևսչիհաջողվումհանրությանըներարկել, տալայնպիսիարժեհամակարգ, որըկնպաստիամուրպետականությանկայացմանը: Դրափոխարենտեղի էունեցելցածրաճաշակարժեհամակարգիհաղթարշավ, այնգրավելէեթերը, այնձևավորումէհասարակականաղճատվածհարաբերություններ: Քաղաքագիտությանմեջայսպիսիհասկացությունկա` բնազդայինհանրություն: Դաայնդեպքնէ, երբհանրություննինչ–ինչպատճառներովկորցնումէիրընդհանուրնպատակները, բարոյականուղենիշներըևհեզտհետեվերածվումանկառավարելիզանգվածի: Նմանդեպքերումգլուխենբարձրացնումստորինբնազդները: Մենք, որպես պետություն, հիմա դժվարին խնդրի առաջ ենք կանգնած, և պարտավոր ենք ճիշտ գնահատել իրավիճակը և արմատական քայլեր իրականացնել հանրային կյանքն առողջացնելու ուղղությամբ: Սա այն պետքն է, երբ այլընտրանք պարզապես չկա»:
Արդարադատության նախարարը խոստովանել է՝ մեր հանրության մի մասը հոգեբանական դեպրեսիայի մեջ է
ԱԺ այս քառօրյայում պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն առաջարկեց սեռական մոլագարներին կաստրացիայի ենթարկել, այսինքն` ամորձատել։ Այս առաջարկին «Ֆեյսբուք»–ի իր էջում անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ գրելով, որ դեմ չէ պատժամիջոցի խստացման առաջարկը քննարկելուն և գուցե թե դա զսպող դեր խաղա: Այնուհետև Հրայր Թովմասյանն ավելացրել է.
«Բայց այն կարծիքին եմ, որ որևէ երևույթի դեմն առնելու համար հարկավոր է պարզել այն ծնող պատճառները և դրանք վերացնել: Նման արտառոց դեպքերը ինձ, որպես արդարադատության նախարարի և որպես քաղաքացու շատ են մտահոգում: Ձեր նշած դեպքերը, ինչպես նաև , ընտանեկան կյանքում նկատվող սպանությունները /ծնողը` զավակին, զավակը ` ծնողին/ ինձ բերում են այն հետևության, որ մեր հանրության մի մասը հոգեբանական դեպրեսիայի մեջ է: Ցավով պիտի նկատեմ, որ մեզ դեռևս չի հաջողվել ու այսօր ևս չի հաջողվում հանրությանը ներարկել, տալ այնպիսի արժեհամակարգ, որը կնպաստի ամուր պետականության կայացմանը: Դրա փոխարեն տեղի է ունեցել ցածրաճաշակ արժեհամակարգի հաղթարշավ, այն գրավել է եթերը, այն ձևավորում է հասարակական աղճատված հարաբերություններ: Քաղաքագիտության մեջ այսպիսի հասկացություն կա` բնազդային հանրություն: Դա այն դեպքն է, երբ հանրությունն ինչ–ինչ պատճառներով կորցնում է իր ընդհանուր նպատակները, բարոյական ուղենիշները և հեզտհետե վերածվում անկառավարելի զանգվածի: Նման դեպքերում գլուխ են բարձրացնում ստորին բնազդները: Մենք, որպես պետություն, հիմա դժվարին խնդրի առաջ ենք կանգնած, և պարտավոր ենք ճիշտ գնահատել իրավիճակը և արմատական քայլեր իրականացնել հանրային կյանքն առողջացնելու ուղղությամբ: Սա այն պետքն է, երբ այլընտրանք պարզապես չկա»:
7or.am