ՄԱԿ–ի ԱԽ–ն կողմ է քվեարկել Լիբիայում ռազմական գործողությունները դադարեցնելուն
ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 27–ին միաձայն կողմ է քվեարկել Լիբիայում ՆԱՏՕ–ի կողմից իրականացվող ռազմական գործողությունների դադարեցմանը։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը։ Խորհրդի բոլոր 15 անդամները կողմ են քվեարկել նաև Լիբիայում ոչ թռիչքային գոտու դադարեցմանը։
Հյուսիսատլանտյան դաշինքի գործողությունները Լիբիայում կդադարեցվեն հոկտեմբերի 31–ին՝ տեղի ժամանակով 23։59–ին։ Այսօր ՆԱՏՕ–ի ներկայացուցիչները Բրյուսելում հանդիպում կացնկացնեն, որտեղ, ինչպես նախատեսվում է, պաշտոնապես կհայտարարվի ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։
ՆԱՏՕ–ի ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, թե այլ միջոցներ են փնտրում Լիբիայի ազգային անցումային խորհրդին աջակցելու համար, այն դեպքում, երբ այդ երկրի նոր իշխանություններն առաջարկել են երկարաձգել դաշինքի գործողությունների մանդատը։
Վերջապես Անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել ապասառեցնել արտերկրում պահպանվող լիբիական նավթային ընկերությունների, բանկերի և պետական այլ ձեռնարկությունների ակտիվները։