Հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը եւ ԵՄ անդամ երկրների ներքին գործերի նախարարները ստորագրեցին Հայաստան - Եվրոպական Միություն «Շարժունակության շուրջ գործընկերություն»հռչակագիրը:
Հռչակագրի ստորագրման արարողությանը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, գոհունակություն հայտնելով հռչակագրի ստորագրման կապակցությամբ, նշեց, որ Հայաստանի եվրոպական մերձեցման քաղաքականության կարեւոր բաղադրիչ է կազմում մարդկանց տեղաշարժի դյուրացումը, Հայաստանի եւ ԵՄ քաղաքացիների միջեւ շփումների խրախուսումն ու ակտիվացումը:
Մենք ողջունում ենք Եվրոպական հանձնաժողովի առաջարկը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ եւ հուսով ենք, որ Եվրոպական խորհուրդը արագ կերպով կհաստատի բանակցությունների մեկնարկի մանդատը: Հայաստանն ակնկալում է ԵՄ-ի հետ շուտափույթ կնքել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայանգրեր:
Արտգործնախարար Նալբանդյանն ընդգծեց, որ քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը գործընկերության հաջորդ փուլի նպատակն է:
Շարժունակության շուրջ գործընկերության նպատակն է Հայաստանի եւ Եվրոմիության միջեւ միգրացիոն հոսքերի կառավարումը, անօրինական միգրացիայի դեմ պայքարը եւ ՀՀ քաղաքացիների օրինական մուտքն կանոնակարգելը:
Հայաստան-Եվրոպական Միություն՝ Շարժունակության հռչակագիր
Հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը եւ ԵՄ անդամ երկրների ներքին գործերի նախարարները ստորագրեցին Հայաստան - Եվրոպական Միություն «Շարժունակության շուրջ գործընկերություն» հռչակագիրը: