Ամեն ինչ կախված է հայ ժողովրդից, քանի որ Փաշինյանը ծախված քաղաքական գործիչ է․ Պավել Դանիլին (տեսանյութ)
Ռուս քաղաքագետ Պավել ԴանիլինըAlpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայությունն առավելություններ չունի:
Փորձագետի կարծիքով՝ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրամիության համար Գյումրիում ռուսական ռազմաբազա ունենալը տհաճ է, եթե այն այնտեղ չլիներ, նրանց համար շատ ավելի հարմարավետ կլիներ:
«Ամեն ինչ կախված է ոչ թե Փաշինյանից, այլ հայ ժողովրդից, քանի որ Փաշինյանը ծախված քաղաքական գործիչ է, որը ծախվել է Միացյալ Նահանգներին և Բրյուսելին։ Առաջին հերթին՝ Բրյուսելին, Ֆրանսիային, որոնք նրան, ըստ էության, համոզեցին կատարել այն բոլոր գործողությունները, որոնք Հայաստանին բերեցին այս տհաճ իրավիճակին, որում հայտնվեց։ Դա փաստ է։ Հասկանալի է, որ և՛ ԱՄՆ-ի, և՛ Եվրամիության համար Գյումրիում ռուսական ռազմաբազա ունենալը տհաճ է, եթե այն այնտեղ չլիներ, նրանց համար շատ ավելի հարմարավետ կլիներ։ Եվ, այդ պատճառով, կարելի է ակնկալել, որ Փաշինյանը կշարունակի իր դավաճանական քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ և կշարունակի դուրս մղել ռուս զինվորներին և խաղաղապահներին: Եվ այս ամենը կուղեկցվի Ռուսաստանի վրա հետևողական ճնշմամբ։ Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հայ ժողովուրդը թույլ կտա Փաշինյանին անել այդ ամենը»,-նշել է քաղաքագետը։
Խոսելով այն մասին, թե ինչպես կարձագանքի դրան Ռուսաստանը, փորձագետն ասել է, որ Ռուսաստանը, հավանաբար, ստիպված կլինի հեռանալ:
«Եթե դա քաղաքական որոշում լինի, դժվար է ասել, բայց Ռուսաստանը, հավանաբար, ստիպված կլինի հեռանալ այնտեղից։ Ես, անկեղծորեն, ընդհանրապես, չեմ հասկանում, թե ինչու է մեզ անհրաժեշտ այդ բազան այնտեղ: Թե ինչի համար է պետք այն Հայաստանին, ինձ շատ լավ հասկանալի է։ Բայց, թե մեր ինչին է պետք, ես, անկեղծ ասած, այնքան էլ չեմ հասկանում»,-եզրափակել է Դանիլինը:
Ամեն ինչ կախված է հայ ժողովրդից, քանի որ Փաշինյանը ծախված քաղաքական գործիչ է․ Պավել Դանիլին (տեսանյութ)
Ռուս քաղաքագետ Պավել Դանիլինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայությունն առավելություններ չունի: